Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ՀՀԿ-ն կընդունի՞ ընդդիմության ընտրության արդյունքները

ՀՀԿ-ն կընդունի՞ ընդդիմության ընտրության արդյունքները
26.12.2013 | 17:20

Խորհրդարանի չորս խմբակցությունները վերստին Սահմանադրական դատարան են դիմելու՝ այս անգամ վիճարկելու հայ-ռուսական պայմանագրերի քվեարկության արդյունքները: Այսօր ԱԺ հաշվիչ հանձնաժողովը նիստ է հրավիրել, որին չեն մասնակցել ոչ միայն հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, այլև Տաճատ Վարդապետյանը և ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը: Նիստը վարել է հանձնաժողովի քարտուղար Լյուդմիլա Սարգսյանը: Դաշնակցական Արծվիկ Մինասյանը ընթերցել է ընդդիմադիրների հայտարարությունը, որում փաստված է, որ ձայների հաշվարկը Սուքիաս Ավեստիսյանն է ինքնուրույն իրականացրել, դրան չեն մասնակցել հանձնաժողովի մյուս անդամները: Հաշվի առնելով սա, ընդդիմադիրները արձանագրում են, որ արդյունքները վավերական չեն: Չորս խմբակցությունների ներկայացուցիչները մտադիր են նաև հարցում ուղարկել կառավարություն, որպեսզի հայ-ռուսական պայմանագրերի առնչությամբ պարզաբանումներ ստանան, քանի որ կառավարության ու բնական պաշարների և էներգետիկայի նախարարի պաշտոնական տեսակետներն իրար չեն համապատասխանում: Ի դեպ, հանձնաժողովի անդամները նաև նոր հանձնաժողովի կազմ են ընտրել: Այսպիսով, ընդդիմադիրների քվեարկությամբ այսուհետ հանձնաժողովի նախագահ լինելու է Լյուդմիլա Սարգսյանը, իսկ քարտուղար՝ Իշխան Խաչատրյանը: Այս քվեարկության արդյունքները ներկայացվելու են ԱԺ նախագահին: Մնում է, որ մեծամասնությունն ընդունի այս ընտրության արդյունքների «վավերականությունը»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ